Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին գլխավոր խոչընդոտը կողմերի միջեւ վստահության բացակայությունն է։ Այդ մասին այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը։
Եվրամիությունը, որը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծմանը, այսուհետ եւս կսատարի ԵԱՀԿ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ադրբեջանական Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, ասել է Լեֆորը։
Իր հիմնական առաքելությունների թվում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելը։