Մատչելիության հղումներ

Խուճապ Բանգկոկում` հեղեղումների հետեւանքով


Հազարավոր բնակիչներ խուճապահար լքում են Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկը, քանի որ, ըստ մասնագետների կանխատեսումների, հեղեղումների հետեւանքով քաղաք լցվող ջուրը շաբաթավերջին կհասնի վտանգավոր մակարդակի։

Թաիլանդի կառավարությունը քաղաքացիներին հնգօրյա արձակուրդ է տրամադրել մայրաքաղաքից ապահով վայրեր հեռանալու համար։

Հեղեղումների հետեւանքով Թաիլանդում արդեն զոհվել է ավելի քան 360 մարդ։

ՄԱԿ-ը երեկ նախազգուշացրել է, որ 9 միլիոն բնակչությամբ Բանգկոկին լուրջ վտանգ է սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG