Մատչելիության հղումներ

Վանի երկրաշարժի զոհերի թիվը հասավ 523-ի


Թուրքիայի Վան քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 523-ի, ավելի քան 1600 մարդ վնասվածքներ է ստացել:

Այսօր անձրեւը խոչընդոտում է փրկարարների աշխատանքը։

Աղետյալները բողոքում են վրանների անբավարար թվի կապակցությամբ։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Իսրայելի պաշտպանության նախարարության օդանավը ժամանակավոր կացարաններ է հասցրել աղետի գոտի։

Թուրքիան երեկվանից համաձայնել է ընդունել արտասահմանցիների օգնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG