Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ-ը կալանք է դրել «Հայկական ժամանակի» գույքի եւ հաշիվների վրա


«Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ԱՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը օրվա երկրորդ կեսին կալանք է դրել խմբագրության գույքի եւ հաշիվների վրա եւ վաղը իրենք պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին, յուրաքանչյուրին կվճարեն 2 միլիոն 44 հազար դրամ:

Կատարելով դատարանի վճռի մյուս պահանջը՝ թերթը այսօրվա համարի առաջին էջին տպագրել է «Հայկական ժամանակի» անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակման հերքումը, որում հրապարակված տեղեկությունները պատգամավորները իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանք էին համարել։

Դատարանի սահմանած գումարը` 6 միլիոն 234 հազար դրամը, վճարելու համար հօգուտ «Հայկական Ժամանակի» անցկացվեց հանգանակություն եւ խմբագրությանը հաջողվեց հավաքել ողջ գումարը:
XS
SM
MD
LG