Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ ձեւավորված նախաձեռնող խումբը պատրաստվում է դատական ատյաններում պաշտպանել առողջ միջավայրում ապրելու իր իրավունքը: Խումբը այս պահին զբաղված է փաստաթղթերի հավաքմամբ։
Նրանք պնդում են, որ քաղաքից 1.5 կիլոմետր հեռու գտնվող երկաթահանքի շահագործումը կվնասի ոչ միայն արդեն աղտոտված Հրազդանի օդային ավազանը, այլեւ հարակից տարածքների գյուղատնտեսական հողատարածությունները:
Հրազդանցիները շարունակում են նաեւ բողոքի ակցիաները: Այսօր նախաձեռնող խմբի անդամները շուրջ 50 հոգով առողջության ու բնության պահպանմանն ուղղված կոչերով մի քանի ցուցապաստառով բարձրացան ապագա հանքավայրի տարածք եւ զրուցեցին տարածքում հորատման աշխատանքներ իրականացնող «Վահան» երկրաբանահետախուզական արշավախմբի ներկայացուցիչ Արման Ավետիսյանի հետ: Վերջինս, սակայն, նշեց, որ իր կազմակերպությունը ընդամենը պատվեր է կատարում:
«Հասկանալի է ձեր խնդիրը ու հասկանալի է ձեր ուզածը որն է։ Ես էլ կտեղեկացնեմ ղեկավարությանը, իրենք կարձագանքեն ձեզ», - նշեց Արման Ավետիսյանը։
Դեռեւս 4 տարի առաջ ՀՀ կառավարությունը «Նագին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանքշահագործման արտոնագիր է հատկացրել։ 2008 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարությունը ընկերության ներկայացրած հանքարդյունահանման նախագծին դրական եզրակացություն է տվել, 1 տարի անց արդեն հանքաշահագործման նպատակով ընկերության հետ պայմանագիր է կնքվել: Հանքավայրը տրվել է 25 տարով: Այս տարեսկզբին «Նագին» ընկերության բաժնետոմսերի գերակշռող մասը գնեց չինական «Fortune Oil» ընկերությունը ու առաջիկայում կսկսի հանքավայրի շահագործումը: Հայաստանյան լրատվամիջոցները այդ գործարքի հետ կապված հիշատակում էին Հանրապետական երկու պատգամավորների` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի եւ նույն հանձնաժողովի անդամ Տիգրան Արզաքանցյանի անունները:
Հրազդանցիները չեն հավատում այն բոլոր հավաստիացումներին, թե շրջակա միջավայրը կաղտոտվի գոյություն ունեցող չափորոշիչների սահմաններում։ Նրանց կասկածները ամրապնդում են Հայաստանի բնապահպանները:
«Բաց հանք է գործելու, բարձրության վրա։ Հրազդանի օդային ավազանը փոշով բավականին աղտոտված է, եւ դա կավելանա քաղաքի աղտոտվածությանը։ Մենք դեռ որեւէ դրական փորձ չունենք Հայաստանում, որ բաց հանքի դեպքում շրջակա միջավայրը չաղտոտվի։ Հրազդանի արվարձանը շատ մոտ է, ուրեմն մարդիկ պետք է տեղափոխվեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը՝ հավելելով․ - «Հրազդան գետը կարող է աղտոտվել, եւ դրանից գալիս է Արարատյան դաշտի ոռոգման ջուրը։ Փաստորեն լրացուցիչ աղտոտում է գալիս։ Այդ տարածքում ձեւավորվում են նաեւ Երեւանի խմելու ջրի աղբյուրների մոտ 40 տոկոսը»։
Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ ձեւավորված նախաձեռնող խումբը այսօր ժամանակ տվեց հորատող կազմակերպությանը` զգուշացնելով, որ 10 օր անց արդեն հազար հոգով կգան հանքավայրի տարածք: