Մատչելիության հղումներ

Գիրքն ավելի հեշտ ունկնդիր է գտնում, քան ընթերցող


21-րդ դարում տպագրվող գրքերը ժամանակակից լուծումներ են պահանջում:

Նախորդ տարի Հելսինկիում տպագրվեց աշխարհում առաջին` 3D անիմացիայով մանկական գիրքը: Գրքի որոշ էջերում առկա են սեւ քառակուսիներ, որոնց ուղղելով վեբ-տեսախցիկը` հատուկ ծրագրի օգնությամբ երեւում են գրքի նկարի պատկերները եւ 3D անիմացիան: Սա Հելսինկիում: Հայաստանյան գրախանութներում առայժմ 3D ձեւաչափով գրքեր չես գտնի: Փոխարենը, հրատարակիչները գրքի հրատարակման նոր մեթոդներ են մտածում` ժամանակակից լուծումներով:

Ընթերցողների ուշադրությունն ու հետաքրքրությունը գրաված օնլայն գրախանութները եւ գրքերի աուդիո տարբերակները, Հայաստանում արդեն նորություն չեն: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը չի կիսում տարածված այն կարծիքը, թե ինտերնետը գրքից կտրում է ընթերցողին եւ դրանք մնում են գրադարաններում:

«Վերջին տարիներին հրատարակիչները քայլ են անում դեպի ընթերցողը: Ինտերնետը չի կարող փակել դեպի գիրքը տանող բոլոր ճանապարհները: Էմոցիաները, որը տալիս է այս գիրքը, ինտերնետը չի կարող փոխանցել»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը ցուցադրեց տարբեր ձեւաչափերում հրատարակված գրքեր, որոնք իրենք նախատեսել են հիմնականում երեխաների համար: Խոսող գրքեր, որտեղ յուրաքանչյուր կենդանու նկարի մոտ երեխան սեղմելով համապատասխան կոճակը կարող է լսել տվյալ կենդանու ձայնը, հոսող ջրի ձայնը եւ այլն: Պատկերազարդ փոքրիկ գրքույկներ, որոնցով երեխաները կարող են խաղալ ջրում` լողանալիս, գիրք մեքենաներ, որոնք կարող են կիրառվել իբրեւ խաղալիք-մեքենաներ, իսկ ներքեւի մասում ամրացված են գրքի էջերը: Այսպիսի գրքերով հրատարակչական կենտրոններն աշխարհում փորձում են գրավել ամենապահանջկոտ ընթերցողների` երեխաների ուշադրությունը, չանտեսելով իհարկե նաեւ գրքի բովանդակությունը:

Դերասան եւ լրագրող Ռուբեն Փաշինյանն, ով նաեւ «PR group»-ի պրոդյուսերն է, հիմնականում ռուսալեզու գրականությունն է վերածում աուդիո գրքի: Փաշինյանն աուդիո գրքի տեսքով ներկայացնում է նաեւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի՝ «Վերադառնում եմ մոռացեք» մոնոպիեսը, որը պիեսի այս ժանրում ներկայացվող առաջին աուդիո գիրքն է: Այժմ արդեն ունկնդիրները երկու լեզվով` ռուսերենով եւ հայերենով կարող են լսել Խոդիկյանի մոնոպիեսը:

«Մաքսլիբերթի»-ին նաեւ փոքրիկ հարցում է կատարել բուհերի տարածքում, պարզելու համար, թե ինչ են կարդում ուսանողները: Նրանցից շատերը նշեցին, որ ժամանակի սղության պատճառով հիմնականում սահմանափակվում են մասնագիտական գրականություն կարդալով:

Հրատարակիչների եւ հեղինակների ջանքերից անկախ, զրուցակիցներս նշեցին, որ երիտասարդ գրողների աշխատանքներին ծանոթ չեն:

«Ցանկանում ենք մեր առօրյայի մասին, ինչու չէ նաեւ սիրո մասին ստեղծագործություններ լսել»,- հիմնականում այսպիսին էին մեր զրուցակիցների պատասխանները:

Սեփական առօրյան գրքի էջերում փնտրող եւ չգտնող երիտասարդները փաստորեն մասնագիտական գրականությունից դուրս հետաքրքրված են հիմնականում աստղային տարբեր ամսագրերով:
please wait

No media source currently available

0:00 0:06:57 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG