Այսօր կհրապարակվի Apple ընկերության համահիմնադիր եւ երկարամյա գլխավոր գործադիր տնօրեն, հռչակավոր Սթիվ Ջոբսի մասին միակ, պաշտոնական ինքնակեսագրականը, որը հեղինակել է CNN-ի ու Time ի նախկին տնօրեն, ներկայումս «Ազատություն» ռադիոկայանի Հեռարձակողների խորհրդի ղեկավար Վոլթեր Այզեքսոնը։
Իր անձնական կյանքի մասին խիստ քչախոս ու գաղտնապահ Ջոբսը կյանքի մայրամուտին Այզեքսոնին ավելի քան չորս տասնյակ հարցազրույց է տվել՝ անձնական ապրումների, քաղաքականության ու բիզնեսի վերաբերյալ։ Առաջին անգամ, հեղինակի խոսքով, հենց այս գրքում է Ջոբսը խոսել իր կենսաբանական հոր ու նրա հետ ունեցած «շփումների» մասին։
Հիշեցնենք՝ Ջոբսի իրական ծնողները հրաժարվել էին որդուց, եւ Սթիվին մեծացրել էին Փոլ Ջոբս եւ Կլարա Ջոբս (Հակոբյան) զույգը՝ Կալիֆորնիայից։
«Երբ ես փնտրում էի իմ կենսաբանական մորը, բնականաբար միաժամանակ որոնում էի նաեւ հորս, եւ որոշ բաներ իմացա նրա մասին, որոնք ինձ դուր չեկան», - Այզեքսոնին տված հարցազրույցում առաջին անգամ բացահայտել է Ջոբսն ու ընդգծել, որ ամեն կերպ խուսափել է կենսաբանական հոր՝ սիրիական ծագում ունեցող Աբդուլֆատա Ջանդալիի հետ հանդիպումներից։
Ջանդալիին գտել է Ջոբսի կենսաբանական քույրը, ում Սթիվը առաջին անգամ հանդիպել է երիտասարդ տարիքում՝ մոր օգնությամբ։
«Քույրը այցելել է Ջանդալիին, որն այն ժամանակ փոքրի սրճարան է ունեցել Սիլիկոնային հովտում», - պատմում է գրքի հեղինակը։ – «Ջանդալը որոշ մանրամասներ է ներկայացրել իր անցյալից, հետո ցավով ասել՝ ախ, եթե դուք ինձ այցելած լինեիք տարիներ առաջ, երբ ես մեծ ռեստորան ունեի այստեղ.․. իմ այցելուների թվում էր անգամ Սթիվ Ջոբսը, նա այնքան առատաձեռն էր...»։
Այզեքսոնի խոսքով, Ջոբսի քույրն այդպես էլ հորը չի ասել, որ այդ առատաձեռն այցելուն իրականում նրա հարազատ որդին է եղել, Սթիվն էլ հարցազրույցներում մշտապես հպարտորեն է խոսել իրեն որդեգրած ընտանիքի մասին։
Գրքում առաջին անգամ Ջոբսը նաեւ հրապարակավ խոսել է իր հիվանդության մասին ու խոստովանել, որ ամիսներ շարունակ հրաժարվել է վիրահատական միջամտություններից, ինչի համար հետագայում զղջացել է։ 2004 թվականին, մասնավորապես, երբ բժիշկները նրա մոտ քացկեղ են հայտնաբերել, պնդել են, որ այն կարելի է հեշտորեն հաղթահարել վիրահատության միջոցով։ Ջոբսը, սակայն, ինչպես ինքն է խոստովանել, չի ուզել, որ «իր մարմինը բացեն» եւ նախընտրել է այլընտրանքային միջոցներով բուժվել՝ ծոմապահություն, ասեղնաբուժություն ու բուսակերություն։
«Ամիսներ անց, երբ, այդուամենայնիվ, համաձայնել է վիրահատությանը, այլեւս ուշ է եղել», - CBS հեռուստաընկերությանը պատմել է ինքնակենսագրականի հեղինակն ու հավելել․ - «Իմ կարծիքով, նա զղջում էր իր որոշման համար»։
Վավերագրության համաձայն, Ջոբսը շատ խստապահանջ է եղել եւ սկզբունքային. երբ նրա կինը՝ Սպիտակ տան խորհրդատվական կենտրոններից մեկի աշխատակից Լորին Փաուելն ասել է, որ Բարաք Օբաման հանդիպում է ուզում, Սթիվ Ջոբսը պահանջել է, որպեսզի նախագահն անձամբ իրեն այդ հարցով դիմի, իսկ հետո, հանդիպման ընթացքում էլ խստորեն քննադատել է նրա տնտեսական քաղաքականությունը, սակայն խոստացել է օգնել՝ 2012-ին կայանալիք ընտրություններում։
656 էջանոց գրքում Ջոբսը խոսել է ոչ միայն իր հաջողությունների, այլեւ ձախողումների ու մրցակիցների մասին եւ խոստացել՝ «մինչեւ վերջին շունչը պայքարել Google-ի Android օպերացիոն համակարգի դեմ», քանի որ, ինչպես ինքն է պնդել, դա Apple-ից գողացված գաղափար է ու տեխնոլոգիա։ - «Ես պատրաստ եմ իսկական ջերմամիջուկային պատերազմ սկսել՝ արդարությունը վերականգնելու համար», - ասել է Apple-ի հիմնադիրը։