Մատչելիության հղումներ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է


Փրկարարական աշխատանքներ Վանում
Փրկարարական աշխատանքներ Վանում
Արեւելյան Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած 7.2 մագնիտուդ հզորության երկրաշարժի զոհերի թիվն անցել է 200-ից։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը ասել է, որ 117 զոհ է գրանցվել Էրջիս քաղաքում, եւ 100-ը՝ մարզկենտրոն Վանում։ Վիրավորների թիվն անցնում 1090-ից։

Փրկարարները ամբողջ գիշեր փլատակների մեջ որոնողական աշխատանքներ են իրականացրել։

Թուրքիայի տարածքում օրվա ընթացքում զգացվել են երկրաշարժի հետցնցումները:

Պաշտոնական Անկարային օգնություն են առաջարկել բազմաթիվ երկրների ղեկավարներ։ Միջազգային գործակալությունները ընդգծում են, որ նրանց շարքում է նաեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG