Մատչելիության հղումներ

Բրայզա. «Մինսկի խումբը ղարաբաղյան գործընթացի ակտիվացման ուղիներ է փնտրում»


Տարածաշրջան հերթական այցի ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են այն հարցերի լուծման հիմնական սկզբունքները եւ ուղիները, որոնք երկու կողմերը ձեւակերպել են Կազանում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։

«Մինսկի խումբը միջոցներ է փնտրում` ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացը», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Բրայզան եւ հավելել, որ Միացյալ Նահանգները, ինչպես եւ նախկինում, ամենաբարձր մակարդակով ակտիվորեն փորձում է նպաստել Մինսկի գործընթացի առաջխաղացմանը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ այսօր կարեւոր է ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ ապա անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջնական խաղաղ համաձայնությանն ուղղված բանակցություններին։ Տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը անընդունելի է, ինչպես եւ անընդունելի է հակամարտության ռազմական կարգավորումը։ Այդ իսկ պատճառով, կողմերը պետք է արագացնեն բանակցությունները», - ասել է Բրայզան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG