Մատչելիության հղումներ

ETA-ն հայտարարեց զինված գործողությունները դադարեցնելու մասին


Բասկյան ETA անջատողական կազմակերպությունը հայտարարել է, որ վերջնականապես դադարեցնում է զինված գործողությունները։

Խմբավորումը Իսպանիայի եւ Ֆրանսիայի կառավարություններին կոչ է անում ուղիղ երկխոսություն սկսել իր ներկայացուցիչների հետ, նշված է հայտարարությունում։

ETA-ի գրոհայիններն արդեն 43 տարի պայքարում են Իսպանիայի եւ Ֆրանսիայի տարածքներում անկախ պետություն ստեղծելու համար։

ETA-ն ահաբեկչական խմբավորումների շարքին է դասվում Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG