Մատչելիության հղումներ

Լիբիացիները տոնում են Քադաֆիի սպանությունը


Լիբիացիները տոնում են Մուամար Քադաֆիի սպանությունը։

Ազգային անցումային խորհրդի փոխանցմամբ` երկիրը 42 տարի կառավարած Քադաֆիին սպանելու հրահանգ չի եղել. նա մահացել է իր աջակիցների եւ ապստամբների միջեւ փոխհրաձգության ընթացքում ստացած հրազենային վնասվածքներից։

Ներկայումս Քադաֆիի մարմինը Միսրաթա քաղաքում է։ Լիբիայի նոր իշխանությունները մտադիր են նրա հուղարկավորությունը կատարել գաղտնիության պայմաններում, թաղման վայրը դեռեւս որոշված չէ, հաղորդում է BBC-ն։

Միջազգային հանրությունն արդեն հասցրել է Քադաֆիի սպանության կապակցությամբ շնորհավորել Լիբիայի ժողովրդին։

Քադաֆիի մահվան լուրը ողջունել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` նշելով, թե սա լավ զգուշացում պետք է լինի ավտորիտար ռեժիմների լիդերներին առ այն, որ այդ ռեժիմների վերջն անխուսափելի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG