Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լիտվայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած կենսագրական տվյալների համաձայն` Արա Այվազյանը 42 տարեկան է, մասնագիտությամբ արեւելագետ է։ 1994 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտգործնախարարության համակարգում, այդ թվում` 1998 թվականին եղել է արտգործնախարարության քարտուղարության պետը, 1999 - 2006 թվականներին` Հայաստանի դեսպանը Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում (նստավայրը` Բուենոս Այրես), վերջին հինգ տարիներին` Հայաստանի դեսպանը Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում (նստավայրը` Երեւան)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG