Առնվազն 24 թուրք զինվորներ եւ ոստիկաններ զոհվել, եւս 18-ը վիրավորվել են այսօր Թուրքիայի հարավ-արեւելքում զինյալների հարձակման հետեւանքով։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` անվտանգության ուժերի վրա Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են Իրաքին սահմանակից Հաքյարի նահանգում։
Հաղորդագրությունների համաձայն` թուրք զինվորականները փախուստի դիմած ապստամբներին հետապնդելիս հատել են Իրաքի հյուսիսային սահմանը։
Տեղեկանալով կատարվածին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել նախապես ծրագրված այցը Ղազախստան։
Այսօրվա հարձակումը Թուրքիայում վերջին տարիներին արձանագրված ամենաարյունալի միջադեպերից է։
Քուրդ անջատողականները թուրքական պետության դեմ զենք են բարձրացրել 1984 թվականից, եւ անցած 27 տարիների ընթացքում սպանվել է ավելի քան 40 հազար մարդ։
Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է համարվում Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից։