Մատչելիության հղումներ

Կենտրոնական Ամերիկայում հեղեղների հետեւանքով 80 մարդ է զոհվել


Առնվազն 80 մարդ է զոհվել Կենտրոնական Ամերիկայում հինգ օր շարունակ տեղացած հորդառատ անձրեւների եւ հեղեղների հետեւանքով։

Տարերային աղետից առավել շատ տուժել է Սալվադորը, որտեղ 32 մարդ է զոհվել։ Նախագահ Մաուրիսիո Ֆյունեսը հայտարարել է, որ ավելի քան 20 հազար մարդ տարհանվել է, շատ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից ճանապարհների հեղեղված լինելու պատճառով։

Գվատեմալայում, որտեղ զոհերի թիվը հասել է 28-ի, նախագահ Ալվարո Կոլոմը «աղետի դրություն» է հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG