Մատչելիության հղումներ

Էքստրեմալ սպորտաձեւերի առաջին ցուցահանդեսը


Կայացավ էքստրեմալ սպորտաձեւերի առաջին ցուցահանդեսը
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

«Հայ էքստրիմ» էքսպոյի մասնակիցները ոչ միայն դիտում, այլեւ անձամբ փորձարկում էին էքստրեմալ իրավիճակների համար նախատեսված սարքավորումները:

Առաջին անգամ Հայաստանում «Հայ էքստրիմ» կազմակերպությունը նախաձեռնել էր էքստրեմալ մարզաձեւերի ցուցահանդես: Տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները ցուցադրում էին իրենց սարքավորումներն ու հմտությունները:

«Օրինակ վարորդներին խորհուրդ ենք տալիս մոտենալ մեր «4x4 Օff road» ակումբին, ովքեր կսովորեցնեն գրագետ մեքենա վարել անանցանելի վայրերում», - ասաց «Հայ էքստրիմ» էքսպոյի կազմակերպիչներից Գեւորգ Շահսուվարյանը:

Նրա խոսքերով, հրավիրել են այն մարզաձեւերի ներկայացուցիչներին, որոնք համարվում են ոչ թե օլիմպիական, այլ էքստրեմալ մարզաձեւեր.

«Մեր նպատակն է համախմբել եւ ճանաչելի դարձնել մեր էքստրեմալ ակումբները », - հավելեց նա:

«4x4 Օff road» ակումբի նախագահ Արտաշեսն ասաց, որ այսօր իրենց մեքենաները ոչ թե վարելու են, այլ ուղղակի ցուցադրելու. - «Շատ էինք ուզում նաեւ վարենք մեր մեքենաները, բայց այստեղ մեր մեքենաները վարելու համար պայմաններ չկան. ժայռեր, քարեր, վերելքներ, վայրէջքներ չկան»:

please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG