Ինչպես այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, 2012 թվականին հանրապետության 55 համայնքներում ձեւավորվելու են կոոպերատիվներ։
Գյուղատնտեսության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեցին, որ կոոպերատիվները ձեւավորվելու են կամավորության սկզբունքով, երբ մի քանի գյուղացիական տնտեսություններից ձեւավորվում է մեկ կոոպերատիվ։
Համաժողովի ընթացքում վարչապետը հայտարարեց, թե Հայաստանում այսօր առկա է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն եւ 430 հազար հեկտար մշակովի հող, հավելելով, թե մեկ տնտեսությանը բաժին ընկնող հողատարածքների ծավալը բավականին փոքր է։ Վարչապետը նշեց, որ Հանրապետության 55 համայնքներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ձեւավորվելու են կոոպերատիվներ։
«Խթանվելու է կոոպերացիան, ինչը, ըստ հաշվարկների, բարձրացնելու է գյուղատնտեսության արդյունավետությունը տարեկան առնվազն 30 տոկոսով», – նշեց Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ պետությունը գյուղտեխնիկայի ձեռքբերումը համաֆինանսավորելու է 50 տոկոսով:
Տիգրան Սարգսյանն այսօր խոսեց նաեւ գյուղատնտեսության զարգացման՝ կառավարության հաստատած հայեցակարգից, ասաց, որ այն քննարկվել է Հանրային խորհրդի, գյուղացիական տարբեր մասնագիտական միավորումների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ եւ ներառում է ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ գյուղի զարգացումը։
«Այսինքն, մենք գյուղացու կյանքը պետք է դարձնենք հարմարավետ, եւ այդ առումով նա քիչ բանով պետք է զիջի քաղաքային կյանքին», – հայտարարեց վարչապետը։ – «Այդ տեսակետից առաջնային խնդիրներ են կառավարության առջեւ կանգնած՝ ապահովել գյուղը ժամանակակից ենթակառուցվածքներով։ Առաջին հերթին, ճանապարհների շինարարություն, ոռոգման համակարգ, խմելու ջուր, ինտերնետ եւ այլն»։