Մատչելիության հղումներ

20-ամյա կնոջը սպանած ամուսինը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Կանանց իրավունքների կենտրոնից, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը այսօր 10 տարվա ազատազրկման է դատապարտել Յանիս Սարկիսովին` սեփական կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին սպանելու համար:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի: Զարուհի Պետրոսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր:

Զարուհու քույրն ու քրոջ սկեսուրը պնդում էին, որ 20-ամյա կնոջը դաժան ծեծի են ենթարկել ամուսինը եւ սկեսուրը, ինչի հետեւանքով նա մահացել է` որբ թողնելով 1,5 տարեկան աղջկան:

Զարուհու հարազատների պնդմամբ` ամուսնության առաջին օրվանից ամուսինն ու սկեսուրը նվաստացրել ու դաժան ծեծի են ենթարկել երիտասարդ կնոջը:

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG