Մատչելիության հղումներ

Գովազդային խորհուրդը խախումները կներկայացնի 2011-ի վերջում


«Պոպոք» միջազգային գովազդի փառատոնին նվիրված ասուլիսում:
«Պոպոք» միջազգային գովազդի փառատոնին նվիրված ասուլիսում:

Գովազդային շուկայի որակի բարելավմանն ու ինքնակարգավորմանն է ուղղված Հայաստանի գովազդային խորհրդի ստեղծումը, որը բազմաթիվ խախտումներ է արձանագրել գովազդային դաշտում:

«Մեր դիտարկումները գրավոր ներկայացնում ենք գովազդ պատրաստած եւ պատվիրատու կազմակերպություններին: Եթե նրանք չեն արձագանքում, դիմում ենք օրենսդրական մարմիններին, որոնք ղեկավարում են այդ դաշտը: Մենք ո'չ պատժող ենք, ո'չ ստիպող, մենք միայն խորհուրդ ենք տալիս տվյալ կազմակերպություններին գործել այն օրենքներին համապատասխան, որոնք ներդրված են Հայաստանի գովազդային շուկայում», - ասաց Գովազդային խորհրդի նախագահ Արզուման Հարությունյանը:

Խախտումներ կատարած կազմակերպությունների անվանումները չնշեց` խոստանալով, որ 2011-ի վերջում հաշվետվություն են ներկայացնելու հայաստանյան շուկայում գործող բոլոր այն կազմակերպությունների մասին, որոնք խախտումներով են աշխատում:

Հարությունյանը թվարկեց իրենց նկատած հիմնական խախտումները. - «Երեխաների կերպարների օգտագործումը, գովազդային ժամանակների խախտումը, որը խայտառակ վիճակում է, բարոյական նորմերի խախտումը եւ թաքնված գովազդը»:

Նշենք, որ ըստ «Գովազդի մասին» օրենքի արգելվում է ռադիոհեռուստատեuային հաղորդման ընթացքում յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ գովազդ հեռարձակել: Արգելվում է նաեւ անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին:

Ըստ Արզուման Հարությունյանի եւ «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի նախագահ Րաֆֆի Նիզիբլյանի հայաստանյան գովազդային շուկայի առանձնահատկություններից է այն, որ գովազդատուները վախենում են գումարներ ծախսել գովազդի վրա:

«Մեր գովազդատուները վախենում են առաջինը լինել: Երբ ինչ-որ նորություն է մտցվում դաշտ, ասում են՝ թող նախ մեկը անի, հետո ես կանեմ», - ասաց Արզուման Հարությունյանը:

Հոկտեմբերի 27-29 Երեւանում անցկացվելու է «Պոպոք» միջազգային գովազդի փառատոնը: Փառատոնի նախագահ Րաֆֆի Նիզիբլյանը նշեց, որ դեռ ունեն 100 դիմում, որոնց գերակշիռ մասը արտասահմանից է, հայաստանյան շուկան բավականին պասիվ է:

Հայաստանյան գովազդային գործակալություններին ակտիվացնելու համար կազմել են գովազդային փառատոնների ցանկ, որոնց մասնակցելով եւ այնտեղ հաջողություններ ունենալով՝ գովազդային գործակալությունները միավորներ կհավաքեն, որը եւ կկողմնորոշի գովազդի պատվիրատուներին, թե ում դիմել իրենց գովազդը պատրաստելու համար:

«Մենք սա արեցինք «Պոպոքից» առաջ, որ գովազդային գործակալությունները հասկանան, որ փառատոնին մասնակցությունից եւ լավ արդյունքներից կախված է իրենց հաջորդ պատվերը», - նշեց Արզուման Հարությունյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG