Մատչելիության հղումներ

Իռլանդիան փլեյ-օֆում կհանդիպի Էստոնիայի հետ


Քիչ առաջ Լեհաստանում` Կրակով քաղաքում տեղի է ունեցել Եվրո - 2012-ի անցումային խաղերի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքներով` Թուրքիան խաղալու է Խորվաթիայի, Էստոնիան` Իռլանդիայի, Չեխիան` Մոնտենեգրոյի, եւ Բոսնիա-Հերցեգովինան` Պորտուգալիայի հետ։

Անցումային առաջին հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 11-ին եւ 12-ին, իսկ պատասխան խաղերը` նոյեմբերի 15-ին։

Սեփական եւ մրցակցի դաշտերում հանդիպումների արդյունքներով 4 հաղթողները կվաստակեն Լեհաստանում եւ Ուկրաինայում հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր։

Գերմանիան, Ռուսաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Հունաստանը, Անգլիան, Դանիան, Իսպանիան եւ Շվեդիան արդեն ստացել են ուղեգրերը։ Այն առանց ընտրական փուլի շնորհվել է նաեւ առաջնության կազմակերպիչներ Լեհաստանին եւ Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG