Մատչելիության հղումներ

Արման Կիրակոսյանը` Ավստրիայում Հայաստանի դեսպան եւ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Ավստրիայում, Հունգարիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի առաքելության ղեկավարի պարտականություններից:

Նախագահի մամլո գրասենյակի այսօրվա հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահի այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաեւ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG