Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ու Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալայի միջեւ հեռախոսազրույց է կայացել` կապված Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ ծրագրված մահափորձի հետ:

Հայտնի է, որ ամերիկյան կողմը այդ մահափորձի կազմակերպման համար մեղադրում է Իրանին, պաշտոնական Թեհրանը հերքում է մեղադրանքները:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ նշված քայլը միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է, եւ պայմանավորվել են համատեղ ջանքերով խստորել արձագանքել տեղի ունեցածին:
XS
SM
MD
LG