Մատչելիության հղումներ

Փրկարարները սողանքի գոտուց եւս երկու դի են հայտնաբերել


Տավուշի մարզի սողանքի գոտում այսօր փրկարարները հողաշերտի տակ եւս երկու դի են հայտնաբերել: Մահացած մարդկանց ինքնությունը դեռեւս պարզված չէ:

Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, հայտնաբերված դիերը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց:

Երեքշաբթի օրը փրկարարները գտել էին Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանի դին, իսկ երկուշաբթի` Երեւանի բնակիչներ Մեխակ եւ Արմեն Սորսումատյանների դիերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի եւ Լճկաձոր գյուղի մոտակայքում` Վանաձոր - Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքի պատճառով փլվել էր մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհը։ Սողանքի միջին բարձրությունը հասնում է 15 մետրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG