Մատչելիության հղումներ

Գյումրիում լույս է տեսել «Ասպարեզ» օրաթերթի անդրանիկ համարը


Օրաթերթի հիմնադիրը Գյումրիի «Ասպարեզ» ակումբն է: Երկու մամուլ մամուլ ծավալով օրաթերթի տպաքանակը առայժմ 500 օրինակ է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ասպարեզ» ակումբի նախագահ եւ նորաստեղծ օրաթերթի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը ասաց. - «Ես վստահ եմ, ու Գյումրիում կար օրաթերթի սոցիալական պատվեր: Այդ պահանջարկը ես տեսնում եմ: Սա մեր 12 տարվա նպատակն է եւ, չնայած ինտերնետային տեխնոլոգիաների մեջ տեղի ունեցած փոփոխություններին, մենք գտանք, որ տպագիր օրաթերթ ունենալը կարեւոր է: Հավակնոտ չենք, չենք սպասում, թե մի երեւելի տպաքանակների ենք հասնելու: Քաղաքը օրաթերթ չուներ մոտ 20 տարի, եւ գտանք, որ օրախնդիր է»:

«Օրաթերթը լինելու է այնպիսին, ինչպիսին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է` անհրաժետշության դեպքում անդրադառնալու է ե'ւ քաղաքականությանը, ե'ւ տնտեսությանը, ե'ւ հասարակական կյանքին: Բազմակարծություն ապահովելը մեր թերթի հավատամքներից մեկն է: Մյուսը` քաղաքացիական հասարակության խոսափող լինելը եւ, իհարկե, քաղաքի զարկերակային օրաթերթ դառնալը», - նշեց Բարսեղյանը:

Թերթը տպագրվում է սեփական տպարանում:
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG