Մատչելիության հղումներ

Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային հանձնաժողովի լիիրավ անդամ


Հոկտեմբերի 11-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում իր աշխատանքներն է սկսել «Լազերային ֆիզիկա-2011» միջազգային գիտաժողովը:

ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը:

Օպտիկայի միջազգային հանձնաժողովի քարտուղար Անժելա Գուսմանը (ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարան) ողջունել է գիտաժողովի մասնակիցներին եւ հայտարարել, որ Հայաստանը դարձել է հանձնաժողովի լիիրավ անդամ:

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 14-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG