Մատչելիության հղումներ

Բաղդադում զույգ պայթյունների հետեւանքով 9 մարդ է զոհվել


Երկուշաբթի օրը Բաղդադում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում առնվազն 9 մարդ զոհվել է, 20 մարդ վիրավորվել է։

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Իսկան թաղամասում՝ մի խումբ քաղաքացիական անձանց մոտ։ Երկրորդ պայթյունը իրականացվել է րոպեներ անց՝ երբ դեպքի վայր են ժամանել անվտանգության ծառայությունները եւ շտապ բուժօգնությունը՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար։

Թեեւ 2006-7 թվականների համեմատ բռնությունների քանակը Իրաքում նվազել է, այդուհանդերձ երկրի ողջ տարածքում նմանօրինակ հարձակումները շարունակվում են։

Պաշտոնական տվյալներով սեպտեմբերին 185 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG