Մատչելիության հղումներ

«Հեռավոր բնակիչ»-ը «կստիպի հայերին հաճախ ժպտալ»


«Հեռավոր բնակիչ» միջոցառումների շարք Երեւանում:
«Հեռավոր բնակիչ» միջոցառումների շարք Երեւանում:

2 ժամից ավելի «Հեռավոր բնակիչ» միջոցառման մասնակիցները շրջում էին Երեւանի կենտրոնական փողեցներով եւ կատարում միեւնույն գործողություները:

Այս միջոցառումը իրականացվել է Շվեցարիայի, Գերմանիայի 11 քաղաքներում, Ֆրանսիայում: Կազմակերպիչները որոշել են այն իրականացնել տարբեր երկրներում: 15-րդ «Հեռավոր բնակիչ»-ը իրականացվեց Երեւանում:

Միջոցառման հեղինակները շվեցարացիներ են, ովքեր 2 տարի առաջ են սկսել իրականացնել այս ներկայացումների շարքը: Հիմնական նպատակը մշակութային իրավիճակներ ստեղծելն է հանրային տարածքներում:

Կազմակերպիչներից «Կանաչաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրան Ճորոխյանը նշում է, որ սա քաղաքային մշակույթի նոր տարր է, որը իրենք ցանկանում են մտցնել Հայաստան: Նրա խոսքով, այս միջոցառման շարքը, բացի զվարճալի լինելուց, ունի իմաստ. - «Փորձելու ենք հասկանալ` ինչպե՞ս են մարդիկ առօրյայից դուրս որեւէ գործողության արձագանքում: Արդո՞ք այդ արձագանքը կլինի անտարբերության տեսքով, թե՞ վախենալու կամ ժպտալու տեսքով»:

Ծրագրին մասնակցում էին 50 երիտասարդներ: Կազմակերպիչները նշում են, որ այս միջոցառումը հետաքրքիր եւ զվարճալի է ինչպես մասնակիցների, այնպես էլ պատահական անցորդների համար: Անցորդների մի մասին զարմացնում էր երիտասարդների պահվածքը, մյուսների դեմքին ժպիտ էր առաջանում:

«Հեռավոր բնակիչ» միջոցառումների շարքը նորություն է Երուանում:
please wait

No media source currently available

0:00 0:06:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG