Մատչելիության հղումներ

Ճապոնիան զբոսաշրջությունը խթանելու աննախադեպ միջոցի է դիմում


2012 թվականին Ճապոնիայի կառավարությունը օտարերկրացի զբոսաշրջիկներին կտրամադրի 10 հազար անվճար ավիատոմս։

Ցանկացողները առցանց դիմում են ներկայացնելու` նշելով ուղեւորության ցանկալի ժամկետը եւ իրենց համար հետաքրքիր վայրը։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, անցյալ տարվա մարտին տեղի ունեցած կրկնակի աղետից` երկրաշարժից եւ Ֆուկուշիմայի ատոմակայանն ավերած ցունամիից հետո Ճապոնիա այցելող զբոսաշրջիկների թիվը 50 տոկոսով նվազել է։

Ամռան ամիսներին նկատվել է զբոսաշրջիկների թվի աննշան աճ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG