Մատչելիության հղումներ

Հայաստանցի երիտասարդ սամբիստները Ռիգայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը


Հոկտեմբերի 13-17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելու է սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011 թվականի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 24 ներկայացուցչով:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն` պատանիների եւ երիտասարդների հավաքականներում ընդգրկված են 9-ական մարզիկներ։ Պատանիների առաջնությունում Հայաստանից միակ աղջիկ մասնակիցն է 52 կիլոգրամ քաշային Ռոզա Խաչատրյանը:

Հավաքականների մարզիչներն են Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը, գլխավոր մարզիչը՝ Վովիկ Խոջայանը: Ռիգա է մեկնում նաև միջազգային կարգի Էքստրա դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Հայաստանցի պատանի եւ երիտասարդ սամբիստները 2011 թվականի ապրիլի 14-18-ը Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էին 5 բրոնզե եւ 2 արծաթե մեդալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG