Մատչելիության հղումներ

Ստամբուլում տաքսու վարորդը հարձակվել է հայ կնոջ վրա


Անցած շաբաթ Ստամբուլի Զինջիրլիքույու թաղամասում տաքսու վարորդը հարձակվել է հայ ուղեւորուհու վրա` հայհոյելով եւ բռունցքներով հարվածելով նրան։

Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի փոխանցմամբ` հայուհին, որի անունը չի հաղորդվում, տաքսի է վարձել։ Վարորդը հարցրել է. - «Ձեր առոգանությունից երեւում է, որ թուրք չեք։ Հա՞յ եք, թե՞ հրեա»։ Կինը պատասխանել է, որ հայ է։ Այդ պատասխանը ստանալով` վարորդը ետ է շրջվել ու ծանր հայհոյանքներ տեղացել կնոջ հասցեին, ապա դրանով չբավարարվելով` սկսել է բռունցքներով հարվածել հայուհու դեմքին։ Այնուհետեւ վարորդը կանգնեցրել է մեքենան եւ դուրս շպրտել ուղեւորուհուն։

Հայկական պարբերականի փոխանցմամբ` տվյալ վայրով անցնող մի փաստաբան տեսել է կնոջ արյունլվա դեմքը եւ լուսանկարել մեքենայի պետհամարանիշներն ու տաքսու համարը։ Միջադեպի մասին տեղյակ են պահվել տուժածի աշխատակիցները, որոնք եկել են նրան օգնելու, ապա դիմել են ոստիկանատուն։ Ոստիկանները շուտով հայտնաբերել են մեքենայի տիրոջն ու պահեստային վարորդին, սակայն հարձակվող վարորդին չեն գտել։ Որոշ լուրերի համաձայն` վերջինս հոգեկան հիվանդ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG