Մատչելիության հղումներ

Դպրոցական բլոգերները գրում են իրենց կյանքի մասին


Դպրոցների աշակերտները գրում են իրենց խնդիրների, մտահոգությունների, ընկերների ու ուսուցիչների հետ հարաբերությունների, դպրոցական կյանքի ուրախ ու զվարճալի պատմությունների ու շատ այլ թեմաների շուրջ հատուկ իրենց համար ստեղծված բլոգում:

dprocakan.wordpress.com բլոգի մտահղացումը պատկանում է լրագրող Աննա Մուրադյանին, ով ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

Մայրաքաղաքից ու Հայաստանի մարզերից 10 աշակերտներ ձեռք են բերել բլոգի վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ ու սովորել են շարադրել իրենց մտքերը, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, առանց կաշկանդվելու գրել իրենց սիրային արկածների մասին:

Այսօր «Դպրոցական բլոգ» ծրագիրը ամփոփեց իր գործունեություն 7 ամիսները եւ շնորհեց մրցանակներ ամենաակտիվ, ամենահետաքրքիր գրառումների հեղինակ աշակերտներին:

Ծրագրի ղեկավար Աննա Մուրադյանը հայտնում է, որ մի քանի ամսվա ընթացքում դպրոցական բլոգը դարձել է համացանցում ճանաչում ունեցող տիրույթ` ամսական ունենալով 8.000-10.000 այցելու: Բլոգում գործում են նաեւ հոգեբանի, դպրոցական իրավունքի, գրականության, նախկին դպրոցականի պատմության եւ այլ էջեր:

please wait

No media source currently available

0:00 0:06:00 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG