Մատչելիության հղումներ

Երեւանի կենդանաբանական այգին 70 տարեկան է


Այս տարի Երեւանի կենդանաբանական այգին հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ միջոցառումների շարք է պատրաստել:

«Միջոցառումներում փորձել ենք ընդգրկել հասարակական բոլոր շերտերի եւ տարիքի անձանց` բեւեռելով նրանց ուշադրությունը կենդանաբանական այգու խնդիրներին, զարգացումներին ու նորամուծություններին», - նշեց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Ամփոփելով վերջին 5 ամսվա աշխատանքները` տնօրենը նշեց, որ այս ընթացքում այգին 5 անգամ ավելի շատ եկամուտ է ունեցել, քան ողջ 2010 թվականի ընթացքում:

Կենդանաբանական այգու 70-ամյակի նվիրված կազմակերպվելու է կենդանիների դիմակներով շքերթ, լուսանկարների մրցույթ, ցուցահանդես եւ այլն:

Տնօրինության ներկայացուցիչներից եւ կենդանագետներից ձեւավորված խորհուրդը նպատակ ունի ուսումնասիրել եւ նպաստել այն կենդանատեսակների ու թռչնատեսակների աճին, որոնք վայրի բնության մեջ քիչ են եւ կանգնած են ոչնչացման եզրին:

Կենդանաբանական այգին նպատակ ունի վերածվել էկո-կրթության կենտրոնի:

«Կենդանաբանական այգուն կից հիմնվելիք հանրակրթական դպրոցը գալու է լրացնելու այն բացը, որը դպրոցներում չեն տալիս կամ չեն հասցնում անցնել», - նշեց Ռուբեն Խաչատրյանը` հավելելով, որ դպրոցը կապ է հաստատելու մյուս բոլոր հանրակրթական դպրոցների հետ:


please wait

No media source currently available

0:00 0:06:26 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG