Մատչելիության հղումներ

Սողանքի հետեւանքով անհետ կորածների ցուցակը անփոփոխ է


Ամբողջ գիշեր շարունակվել են որոնողա-փրկարարական աշխատանքները Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում: Այսօր առավոտյան ժամը 08.20-ի դրությամբ, անհետ կորածների ցուցակում փոփոխություններ չկան, ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Երեկ երեկոյան հաղորդվել էր սողանքի հետեւանքով հինգ անհետ կորածների մասին։

Սողանքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում): 130 մետր երկարությամբ եւ 60 մետր բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG