Մատչելիության հղումներ

Եգիպտոսի քաղաքական ուժերը չեն բոյկոտի ընտրությունները


Եգիպտոսի մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում` ազդեցիկ «Մահմեդական եղբայրները», հայտարարել են, թե հրաժարվում են առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մտքից եւ կմասնակցեն ընտրություններին:

Կուսակցությունները, որոնք համախմբված են «Ժողովրդավարական դաշինքում», Եգիպտոսը ժամանակավորապես կառավարող զինվորական խորհրդից պահանջել էին վերացնել Ընտրական օրենսգրքի այն կետը, ըստ որի` ընտրություններում քաղաքական կուսակցությունները չեն կարող պայքարել խորհրդարանի տեղերի մեկ երրորդի համար, որոնք նախատեսված են որեւէ կուսակցություն չներկայացնող անկախ թեկնածուների համար:

Պահանջը կատարելու համար սահմանվել էր վերջնաժամակետ, որը սպառվեց երեկ, եւ զինվորական խորհուրդը ընդառաջ գնաց քաղաքական ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG