Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին՝ ՉԺՀ կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ է հղել Նախագահ Հու Ձինթաոյին եւ Չինաստանի ժողովրդին։

«Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրվել: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու շարունակական ակտիվ գործակցությունն այսուհետ եւս կզարգանան եւ կընդլայնվեն՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG