Մատչելիության հղումներ

«Վերջ վիզային ռեժիմին»


Վերջին երեք օրերին աշխարհի 42 երկրներում տեղի են ունենում ակցիաներ կապված վիզայի ռեժիմի ազատականացման հետ: Այս ակցիաներից Հայաստանն էլ անմասն չէ:

«Քաղաքացիական ֆորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնց անդամները երիտասարդներն են, այսօր եւս կազմակերպել են վիզայի ռեժիմի ազատականացմանն ուղղված համաեվրոպական ակցիա: Մասնակցում են կազմակերպության անդամներն ու ֆեյսբուք սոցցանցի միջոցով նրանց միացած երիտասարդները:

«Պրոտեստ ակցիա չէ սա ուղղված ինչ որ կազմակերպության, պետության կամ կառույցի, այլ սա կոնկրետ այս արժեքի տարածման ու այս արժեքի կարեւորության համար է արվում», - նշում է կազմակերպության նախագահ Մարինե Մանուչարյանը:

Մարինեն նշում է, որ վիզան խոչընդոտ է այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն ունեն ուսումը դրսում շարունակելու, ուրիշ մշակույթներ բացահայտելու ու հայրենիք վերադառնալու: Եվ իրենք ուղղակի ցանկանում են որպեսզի վերանա վիզա գաղափարը կամ գոնե այնքան հեշտանա, որ դա պրոբլեմ չհանդիսանա կրթված եւ հետաքրքրասեր երիտասարդների համար:

Ակցիայի մասնակիցներից Սարհատը նշում է, որ ինքը տարբեր թղթեր ու վիզաներ լրացնելու հավես ու ժամանակ չունի, դրա համար էլ գտել է օպտիմալ տարբերակը․ - «Պիտի գնալուս խնդիրները լուծեմ, մնալուս խնդիրները լուծեմ, միհատ էլ վիզայի խնդիր լուծել: Ու խնդիրը հենց էդ ա, հիմա մտածում ես փոխարեն ես գնամ Եվրոպայում կոնֆերանսի կամ սեմինարի, հենա կգնամ Շրի Լանկայում կոնֆերանսի, որովհետեւ այնտեղ վիզա չի պահանջվում: Ու դա երկկողմանի ա․ եթե Եվրոպան ցանկանում ա իրա կողքին լավ Հայաստան ունենա, ինքն էլ պետք ա ինչ որ քայլեր անի»:

Արփինեն, ով մասնագիտությամբ լեզվաբան, քաղաքագետ է, խոսելով ակցիայի կարեւորության մասին, նշում է. - «Մենք ուզում ենք, որ Հայաստանի բնակչության համար մուտքը շատ հեշտ լինի դեպի Եվրոպա: Երիտասարդներ կան, որ վիզայի պատճառով շատ լավ երիտասարդական ու ուսումնական ծրագրերից հետ են մնում: Ու մենք ուզում ենք մեր ձայնը բարձրացնել ու ասել, որ մենք ուզում ենք ապրել այնպիսի երկրում, որի սահմաններն ավելի բաց կլինեն եւ որտեղից այլ երկիր գնալը հեշտ կլինի»:

Ակցիան տեղի ունեցավ օդանավակայանում:

Օդանավակայանի ֆոնին երիտասարդները լուսանկարվեցին ցուցապաստառներով, որոնց վրա գրված էին Discovering EUROPE without obstacles, JEF for a free-visa Europe: Ակցիայի նկարները կհավաքագրվեն JEF Եվրոպայի Բրյուսելյան գրասենյակում եւ կտարածվեն 25-ից ավելի ԵՄ անդամ երկրներում:

please wait

No media source currently available

0:00 0:03:00 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG