Մատչելիության հղումներ

Իտալիայի Չերկիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

Ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն որոշումներ էին կայացրել Իտալիայի հետեւյալ քաղաքային խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդեի (Մանտովայի նահանգ) եւ Դորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլա դել Լիրի (Ֆրոսինոնե նահանգ):

Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանությունը ճանաչած նահանգների /4/ եւ քաղաքների /59/ ընդհանուր թիվը հասավ 63-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG