Մատչելիության հղումներ

Տիմոշենկոյի գործով վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 11-ին


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով վճիռը դատարանը կսկսի հրապարակել հոկտեմբերի 11-ին: Այդ մասին հայտարարվել է այսօր կայացած դատական նիստի ընթացքում:

Ավելի վաղ Տիմոշենկոն, ում մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ Ռուսաստանի հետ ոչ շահավետ գազային պայմանագիր կնքելու մեջ, հրաժարվել է վերջին խոսքից:

Դատախազը 7 տարվա ազատազրկում էր պահանջել Ուկրաինայի նախկին վարչապետի համար: Տիմոշենկոն բոլոր մեղադրանքները հերքում է եւ իր նկատմամաբ դատական գործընթացը համարում է քաղաքական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG