Մատչելիության հղումներ

Հայաստանում դեռահասները ավելի նյարդային են, քան Եվրոպայում


«Արաբկիր» բժշկական համալիրին կից Դեռահասների եւ մանուկների առողջության կենտրոնը 2006 թվականից Հայաստանի ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է հետազոտություններ «Դեռահաս երեխաների առողջական վարքագիծ» թեմայով:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման, դեռահաս են համարվում 10-19 տարեկան անձինք: Սա այն ժամանակահատվածն է, երբ սկսում է երեխայի սեռական հասունացումը, ֆիզիկական կտրուկ աճը, նրա հոգեկան աշխարհի ձեւավորվումը:

«Նախկինում եղել է տեսակետ, թե դեռահասները հանդիսանում են հասարակության առողջ հատվածը, սակայն վերջին 15-20 տարվա հետազոտությունները հակառակն են ցույց տվել», - նշում է «Արաբկիր» բժշկական համալիրին կից Դեռահասների եւ մանուկների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը եւ ավելացնում, որ դեռահաս տարիքում վարած կենսակերպը ուղղակիորեն ազդում է մարդու հետագա առողջության վրա:

«Դեռահասների շրջանում մահերի հիմնական պատճառը վնասվածքներն են` միտումնավոր կամ պատահական», - նշում է բժիշկը եւ հավելում, որ հետազոտությունների ընթացում գրանցվել է «ֆիզիկական ակտիվության նվազ ցուցանիշ»:

Անանուն հարցումների ժամանակ հարցաթերթիկում կետ է եղել կետ նաեւ ծնող-երեխա փոխհարաբերությունների վերաբերյալ, եւ, համաձայն արդյունքների, դեռահասները մեծ մասամբ նշել են, որ իրենց համար հեշտ չէ սեփական ծնողների շփվելը:

Հարցին, թե արդյոք ունեցել են սեռական կյանք, հարցվող տղաների 40, իսկ աղջիկների 3 տոկոսը դրական է պատասխանել:

«World Vision Հայաստան» կազմակերպության «Մոր եւ մանկան առողջություն եւ սնուցում» ծրագրի փորձագետ Ռուզաննա Մանուկյանը առանձնացրեց ամուսնությունների համար սահմանված տարիքը պահպանելու ու արտաամուսնական սեռական կապեր չունենալու կարեւորությունը:

Մանուկյանը նշեց, որ հիմա պատանիները սեռական կյանքի մասին տեղեկություններ ստանում են ոչ թե ծնողներից կամ դպրոցից, այլ ինտերնետից. - «Մենք փորձում ենք երեխաների դաստիարակության վրա ազդել` կազմակերպելով ինչպես նրանց, այնպես էլ նրանց ծնողների համար դասընթացներին: Սեռական դաստիարակության հարցում պետք է ներգրավված լինի դպրոցը եւ որ ամենակարեւորն է` ընտանիքը»:

please wait

No media source currently available

0:00 0:06:02 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG