Մատչելիության հղումներ

Քեթրին Էշթոն. «Հակամարտությունները հանդիսանում են առաջընթացի հիմնական խոչընդոտը»


Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախօրեին, երեքշաբթի երեկոյան, Եվրախորհրդարանում քննարկումներ են անցկացվել, որտեղ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հակամարտություններին:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ասել է․ - «Տարածաշրջանի հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, հանդիսանում են առաջընթացի հիմնական խոչընդոտները: Մենք ակնկալում ենք, որ արեւելյան մեր գործընկերները ամեն ինչ կանեն խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար: Եվրամիության համար ռազմավարական առաջնահերթություն են կոնկրետ, նպատակաուղղված ջանքերը այդ հակամարտություններից բխող շատ խնդիներ լուծելու համար»:

Եվրախորհրդարանի անդամ Չարլս Թենըքն իր ելույթում ասել է․ - «Հարավային Կովկասում իրավիճակը մտահոգիչ է. Ռուսաստանը շարունակում է Վրաստանի օկուպացիան, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ աճել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղի պատճառով»:

Վաղը Լեհաստանում մեկնարկում է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի գագաթաժողովը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG