Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին` Ռոշ ա Շանա տոնի առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա տոնի կապակցությամբ:

«Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչների աշխատասիրությունը, բարեխղճությունը եւ ստեղծագործելու ձիրքը դրսեւորվում են մեր կյանքի ամենատարբեր բնագավառներում: Վստահ եմ, որ ձեր գործուն մասնակցությամբ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը շարունակելու է ամրապնդվել` նպաստելով Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը», - ասված է նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG