Մատչելիության հղումներ

Բրայզան բացառում է Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը


Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է, այսօր Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթոյւ Բրայզան։

«Ես գտնում եմ, որ հակամարտության կարգավորման համար ուժի հնարավոր կիրառման մասին հայտարարություններ այժմ նախկինից պակաս են հնչում։ Կարծում եմ, դա դրական միտում է», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նշել է Բրայզան։

Դեսպանը կարծիք է հայտնել նաեւ, որ «Ադրբեջանը լրջորեն տրամադրված է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ուժի չկիրառմանը ուղղված բանակցությունների»։

Նրա խոսքերով` հիմնական խնդիրը, ինչպես եւ նախկինում, հիմնարար սկզբունքների համաձայնեցումն է, ինչը անհնարին չէ։

Բրայզայի համոզմամբ` չկան կողմերին բաժանող անլուծելի հակասություններ։

«Այդ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով», - շեշտել է ամերիկացի դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG