Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կշարունակի ղարաբաղյան կարգավորման հնարավորություններ առաջարկել


Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկը ապօրինի ուժ կիրառի, Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում:

Ըստ նրա, պաշտոնական Մոսկվան շարունակում է նպաստել, որպեսզի կողմերը խաղաղության հասնեն:

«Մենք կշարունակենք լրացուցիչ հնարավորություններ առաջարկել` խաղաղ կարգավորման հասնելու համար, կշարունակենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում` մեր գործընկերներ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ, առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Պաշտոնական Բաքուն էլ պնդում է, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը պետք է սկսվի «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերմամբ:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Հայաստանին մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերի պահանջները չկատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG