Մատչելիության հղումներ

Կողոպուտ Երեւանի «Նոյ» թաղամասում


Այսօր առավոտյան ժամը 4.50-ին Երեւանում տեղի է ունեցել կողոպուտ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանությունից, անհայտ անձինք (կամ անձը) տեխնիկական միջոցների գործադրմամբ այսօր վաղ առավոտյան մուտք են գործել «Նոյ» թաղամասի տներից մեկը` հետնամասի դուռը բացելու միջոցով: Տնից տարբեր տեսակի ոսկյա զարդեր գողանալու ժամանակ նկատելով տանտիրուհուն` դիմել են փախուստի` իրենց հետ տանելով ոսկեղենը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG