Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ներից համաներմամբ ազատ արձակվեց 590 դատապարտյալ, կրճատվեց 424-ի պատժաչափը


Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում սեպտեմբերին 21-ին ավարտվել է մայիսի 27-ին սկսված` Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 21-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 590 դատապարտյալ, կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը:

Նույն օրվա դրությամբ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքայի պատիժների կրման բաժնում հաշվառված 1238 դատապարտյալներ, որոնց նկատմամբ կիրառելի է համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի մայիսի 26-ի որոշումը, դատարանների եւ դատախազության կողմից ազատվել են պատժի հետագա կրումից: Նույն բաժնում հաշվառված 109 դատապարտյալների նկատմամբ էլ դատարանների եւ դատախազության կողմից կիրառվել է պատժի կրճատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG