Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնել է Ռուսաստան


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի օրը մեկնել է Ռուսաստան։

Նախարարը մասնակցելու է այսօր Չեբարկուլի զորավարժարանում կայանալիք` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող «Ցենտր 2011» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG