Մատչելիության հղումներ

Ամերիկյան արբանյակի մնացորդները կարող են ընկած լինել Կանադայում


20 տարի առաջ Երկրի ուղեծիր հանված ամերիկյան արբանյակի մնացորդները ենթադրաբար ընկել են Կանադայի արեւմուտում:

Ամերիկյան տիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետներն ու փորձագետներն այժմ փորձում են ճշտել արբանյակի կտորների ընկնելու ճշգրիտ վայրը:

6 տոննա քաշ ունեցող արբանյակը, մտնելով Երկրի մթնոլորտը, բաժանվել է մասերի, որոնք հիմնականում քայքայվել են, իսկ խոշոր կտորները հասել են Երկիր:

Կալգարիից հարավ գտնվող Օքոթոքս քաղաքի բնակիչները պնդում են, թե տեսել են արբանյակի մնացորդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG