Կամավորական շաբաթօրյակ շների կացարանում

Կամավորական շաբաթօրյակ շների կացարանում

No media source currently available

«Փրկենք կենդանիներին» թափառող շների կացարանում կամավորները հավաքվել էին մաքրելու եւ ազատելու կացարանին կից տարածքը, որն այս պահին չի օգտագործվում, սակայն կարող է դառնալ ժամանակավոր կացարան հիվանդ շների համար:

«Փրկենք կենդանիներին» թափառող շների կացարանում կամավորները հավաքվել էին մաքրելու եւ ազատելու կացարանին կից տարածքը, որն այս պահին չի օգտագործվում, սակայն կարող է դառնալ ժամանակավոր կացարան հիվանդ շների համար:

«Եթե հիմա վիրավորված շուն ենք ունենում, բերում ենք վիրահատարան եւ այստեղ ենք պահում, բայց դա խորհուրդ չի տրվում, քանի որ շները կարող են կոնտակտի մեջ մտնել մյուս շների հետ: Իսկ եթե այդ շինությունը կարողանանք կարգի բերել, վիրավոր կամ հիվանդ շները այդտեղ մեկուսացված կլինեն մյուսներից», - ասաց «Փրկենք կենդանիներին» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սեմը:

Կամավորները եկել էին իրենց սպունգերով, ձեռնոցներով, աշխատանքային հագուստով եւ շների նկատմամբ մեծ սիրով:

Նրանց մեծամասնությունն իրար չէին ճանաչում: Եկել էին Facebook-ում այս իրադարձության հրավերը տեսնելով: Սեմի խոսքերով, բոլոր ցանկացողները կարող են գալ եւ իրենց օգնությունը բերել կենդանիներին :

«Քանի որ Հայաստանում կամավորական մշակույթը նոր է սկսում ձեւավորվել, մարդիկ մտածում են, որ ինչ-որ մեկը պետք է թույլ տա, որ գան այստեղ: Բայց կացարանը ամբողջությամբ բաց է, եթե որեւէ մեկն ուզում է գալ, օգնել մեզ, ընդհանրապես խնդիր չկա»:

Ինքը Սեմը վերջին երկու ամսվա ընթացքում աշխատում է այստեղ եւ ասում է, որ շների հետ աշխատելը լարված, բայց հաճելի է, ուղղակի պետք է նրանց հասկացնել, թե ով է ղեկավարը:

«Հազվադեպ է պատահում, որ չարություն են անում, դա լինում է հիմնականում մարդու գործոնի պատճառով. եթե աշխատողը սխալ քայլ անի, դա կարող է շների մոտ սխալ ռեակցիա առաջացնել: Նրանց հետ պետք է լինել հանգիստ եւ մի քիչ խիստ», - ասաց Սեմը:

Կացարանում մոտ 250 շուն կա, բայց նոր բնակիչների այլեւս չեն ընդունում. - «Նախ տեղ չունենք, հետո համաճարակաբանական տեսանկյունից դա աբսուրդ է, որովհետեւ նույնիսկ 250-ը շատ է: Այստեղ բոլորը առողջ են միայն այն պատճառով, որ ռեժիմով հետեւում ենք»:

Բոլոր շները ստերիլիզացված են: Զբոսնում են խմբերով եւ յուրաքանչյուրն իր ժամին:

«Շներ ունենք, որ միայնակ են զբոսնում. բոլոր մնացածին փակում ենք, որ նրանք զբոսնեն», - ասաց կացարանի աշխատակից Գագիկը:

Կացարանը ֆինանսավորվում է հիմնականում բարերարների կողմից: Սեմի խոսքերով, շատ օգնում են նաեւ կամավորները: Իսկ առհասարակ թափառող կենդանիների խնդիրը լուծել, ըստ նրա, հնարավոր է ոչ թե սպանելով նրանց, քանի որ, իր խոսքերով, եթե որեւէ տեսակի նկատմամբ ագրեսիա է ցուցաբերվում, այդ տեսակի մոտ նկատվում է ծնելիության բնական աճ, այլ ուրիշ ճանապարհով.

«Ամենահեշտ, ամենաէժան տարբերակը աղբահանության հարցը լուծելն է: Երեւանում ամենաքիչը շներ կան Ավանում: Բոլորս գիտենք, որ այն համեմատաբար ամենամաքուր համայնքն է: Էջմիածնում աղբահանությունը ամենաբարձր մակարդակի վրա է, եւ այնտեղ շատ քիչ են թափառող շները», - ասաց նա:

No media source currently available

Ուղիղ հղում
​
XS
SM
MD
LG