Մատչելիության հղումներ

Հարավային Կովկաս կայցելեն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյաները


Առաջիկա շաբաթներին Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան են այցելելու Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը եւ Պետդեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով վարչության տնօրեն Ջասթին Ֆրիդմանը։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունից, Ֆրիդմանի այցը Հարավային Կովկասի երեք երկրներ տեղի կունենա սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը, Ռուբինը տարածաշրջանում կլինի հոկտեմբերի 16-22-ը։

Նախատեսվում են ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների հանդիպումները կառավարությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG