Մատչելիության հղումներ

Երթեւեկության կանոններով առաջնորդվելու կոչ դպրոցականներից


«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հկ-ն "Counterpart Armenia" կազմակերպության աջակցությամբ թիվ 128 եւ Ֆիզիկամաթեմատիկական դպրոցներում իրականացնում է «Անվտանգությունը քո ձեռքերում է» ծրագիրը:

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հկ-ի նախաձեռնությամբ Ազատության պողոտայում կազմակերպվել էր միջոցառում Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզմաթ դպրոցի եւ թիվ 128 դպրոցի աշակերտների մասնակցությամբ, որի ընթացքում աշակերտները մասնակցեցին անցման գծերի վերաներկման աշխատանքներին եւ ճանապարհային անվտանգության նախազգուշացնող թռուցիկներ բաժանեցին անցորդներին:

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի» կրթական հարցերով մասնագետ Տաթեւիկ Հովհանիսյանը նշեց. - «Ընտրել ենք Ազատության պողոտան, քանի որ այն հագեցած երթեւեկություն ունի, իսկ դպրոցների ուսուցիչներն ու աշակերտներնը հաճախ ահազանգել են եւ անձամբ նախաձեռնել մի շարք միջոցառումներ»:

Աշակերտների եւ ուսուցիչների կազմակերպած միջոցառումների արդյունքներից մեկը եղավ պողոտայում կառուցվող վերգետնյա անցումը, որը շուտով շահագործման է հանձնվելու:

Միջոցառման շրջանակներում աշակերտները վերաներկում էին անցման գծերը: Այս աշխատանքից ավելի շատ ոգեւորվել էին աղջիկները: Դպրոցի բարձր դասարանի աշակերտները մեծ ոգեւորությամբ անցորդներին բաժանում էին տեղեկատվական թերթիկներ: Նրանք թռուցիկները փոխանցում էին նուjնիսկ կանգառում կայանած երթուղայինների ուղեւորներին:

Ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներից Վահեն այս ակցիան երթեւեկության կանոնները պահպանելու կոչ է համարում:

«Ակցիան կարեւոր է բոլորի համար, որովհետեւ, այս թռուցիկները բաժանելով, մենք բոլորին կոչ ենք անում երթեւեկության կանոններով շարժվել», - ասաց նա:

Աշակերտները նշում են, որ դպրոց գնալիս իրենք հաճախ փողոցն անցնելու համար դիմում էին ոստիկանների օգնությանը. - «Մեզ մոտ կային ոստիկաններ, ովքեր կանգնեցնում էին մեքենաները, որպեսզի մենք անցնենք, բայց վերգետնյա անցումը ավելի օգտավետ ու շահավետ է»:

please wait

No media source currently available

0:00 0:05:40 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG