Մատչելիության հղումներ

Քլինթոնի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է․ - «Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ուրախ եմ բարեմաղթանքներ հղել Հայաստանի ժողովրդին՝ մինչ դուք նշում եք ձեր Անկախության օրվա 20-րդ տարեդարձը սեպտեմբերի 21-ին»։

«Միացյալ Նահանգները գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ շահերի վրա։ Մենք միասին աշխատում ենք նվազեցնել աղքատությունը, ընդարձակել առեւտուրն ու ներդրումները, խթանել քաղաքացիական հասարակության խմբերի աշխատանքը, եւ ավելի հասանելի դարձնել առողջապահությունը»։

«Մենք հարգում ենք Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը եւ վերահաստատում ենք Միացյալ Նահանգների հավատարմությունը՝ ուժեղացնելու համագործակցությունը երկու երկրների միջեւ։ Եթե դուք այս տոնը նշում եք ձեր ընտանիքի անդամների, հարազատների, սիրելիների հետ, ապա իմացեք,որ Միացյալ Նահանգները գործընկեր է եւ ընկեր», - շնորհավորելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ գրել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG